Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 29-ին ներկա է գտնվել Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվան նվիրված հատուկ տեխնիկայի եւ փրկարարական հմտությունների ցուցադրությանը:

 

Նախագահ Սահակյանը կարեւորել է նման միջոցառումները, որոնք վկայում են համակարգի աշխատակիցների բարձր արհեստավարժության եւ մասնագիտական պատրաստության մասին։