«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ գլխավոր դատախազությանը չհաջողվեց խստացնել գործարար Բարսեղ Բեգլարյանի տունը թալանած անձի պատիժը. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ թողեց Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
2016 թվականի հունիսին հրապարակվեց, որ գողություն էր կատարվել գործարար Բարսեղ Բեգլարյանի` Ֆլեշի Բարսեղի առանձնատնից եւ ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Զուրաբյանի տնից: Այս արարքի համար գողության մեջ մեղադրվողներից Նիկոլայ Հարությունյանը ազատազրկման էր դատապարտվել 6 ամիս ժամկետով, իսկ ահա Շահեն Գասպարյանը՝ 11 տարի:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ մեղադրող դատախազ Խ. Երեմյանը դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան՝ պահանջելով, որ Շահեն Գասպարյանի պատիժը խստացվի, եւ նա ազատազրկման դատապարտվի 13 տարի ժամկետով: Սակայն «Ժողովուրդ»-ը պարզեց՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է մեղադրող դատախազի դիմումը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում