«Հրապարակ» թերթը գրում է.
Մեդվեդեւի այցից մի քանի օր հետո Հայաստան է ժամանել գործարար Սամվել Կարապետյանը: Ինչպես միշտ, հանդիպել է Սերժ Սարգսյանին, որոշ տեղեկություններով` նրա հետ նաեւ ռուս գործընկերներ են եղել: Նույն օրը «Մարիոթում» հանդիպել է Սամվել Ալեքսանյանի, Վարդան Հարությունյանի, Հովիկ Սոֆոյանի հետ: Սովորաբար նա նաեւ հյուրընկալվում է Հովիկ Աբրահամյանի տանը։
Մեր տեղեկություններով, Կարապետյանը չի շտապում գնել «Հայփոստը», կգնի այն ժամանակ, եթե Էռնեկյանն այլ գնորդ չգտնի, քանզի Կարապետյանները պատրաստվում են լուրջ ծրագրեր իրականացնել` այն դարձնելով «փոստ-բանկ»:
Ի դեպ, նոյեմբերի 13-ին տեղի կունենա «Տաշիրին» պատկանող «Ռիո» ցանցի հայաստանյան կենտրոնի բացումը:
Ավելի մանրամասն` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: