Մոսկվացիները, չնայած ցուրտ եղանակին, սկսել են iPhone X-ի համար հերթ պահել վաճառքների պաշտոնական մեկնարկից երեք օր առաջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է re:Store ռիթեյլերի ներկայացուցիչ Լյուդմիլա Սեմուշինան:
«Եթե դատենք հերթում հնչող անվանականչերից, որն ինքնակազմակերպվել Է արդեն հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 1-ին այնտեղ կար 267 մարդ»,-ասել Է Սեմուշինան:
«Սա առաջին անգամն Է, որ բազմությունը հավաքվում Է ժամկետից այսքան շուտ եւ առաջին անգամ Է, երբ մարդիկ այսքան շատ են: Սովորաբար հերթն օրվա ընթացքում կազմում Է մոտավորապես 50 մարդ, իսկ արդեն վաճառքների մեկնարկից անմիջապես առաջ Է հասնում նման թվաքանակի»,-նշել Է գործակալության զրուցակիցը: Դատելով սոցիալական ցանցերում Apple-ի երկրպագուների զետեղած հաղորդագրություններից՝ հերթում կանգնած մարդիկ պլանավորում են փող վաստակել՝ իրենց տեղերը վաճառելով 50-60 հազար ռուբլով: