Այսօր՝ նոյեմբերի 3-ին, խորհրդարանում 2018 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք բնակչության թվի համեմատությամբ ոստիկանների թիվը մեծ չէ:
Փոխսոտիկանապետը պատասխանեց, որ բազմիցս անդրադարձել են այս հարցին, բայց չի կարող հրապարակային ասել, քանի որ այդ թվերը գաղտնի են. «Մենք մի քանի ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացրել ենք, որ մեր 100 հազար բնակչությանը բաժին ընկնող ոստիկանների թիվն ավելի փոքր է, քան ոչ միայն հարևան երկրներում, այլև եվրոպական զարգացած երկրներում: Եթե 3-4 եվրոպական երկրներ մեզնից թվով քիչ ոստիկաններ ունեն, ապա մնացած եվրոպական երկրները հաստատ մեզնից շատ ունեն: «Թվեր ես ձեզ կարող եմ տրամադրել, եթե լինի պատգամավորական հարցում»,- ասաց նա:
Համայնքների խոշորացմամբ՝ ոստիկանակությունը համայնքներում փոփոխությունների ենթարկվելո՞ւ է, պատգամավորի հարցին ի պատասխան՝ Եղիազարյանը պատասխանեց. «Բազմահաստիքային համապատասխան փոփոխություններ ենք կատարում այնտեղ, որտեղ անհրաժեշտությունը կա: Տավուշում թվաքանակի, կազմի մեջ ենք արել փոփոխություններ»,- նշեց նա՝ ավելացնելով, որ սա գլխավոր խնդիրներից մեկն է և իրենց նպատակն այն է, որ ունենանք համայնքամետ ոստիկանություն: