«Սասնա ծռեր» խմբի տղաների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Տիգրան Եգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու ոստիկանապետի առաջին տեղակալ Վարդան Եղիազարյանը «Սասնա ծռերի» գործում, ամենայն հավանականությամբ, հանդես կգան վկայի կարգավիճակում: 

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ փաստաբանը պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ բարձրաստիճան ոստիկաններին պահելը չի որակվում որպես պատանդ, իսկ բժիշկները պատանդ են համարվում, ասաց. «Քննչական խմբից երևի թե ինչ-որ մեկն ուշադիր կարդացել է օրենքի համապատասխան հատվածը և ոստիկանների մասով խմբի անդամներին չի առաջադրվել այդ մեղադրանքը»:

 

Նշենք նաև, որ գործողությունների արդյունքում երկու զոհի համար որևէ մեկին քրեական մեղադրանք այս պահի դրությամբ դեռ առաջադրված չէ:

 

Եգորյանի խոսքով՝ վերաքննիչ բողոքներն այս պահի դրությամբ արդեն ներկայացված են, այժմ սպասում են վերաքննիչ դատարանի կողմից գործերի քննության նիստերի նշանակմանը:

 

Փաստաբանը հայտնեց նաև, որ բոլոր դեպքերում գրավի դիմաց կալանքը փոխելու դիմում եղել է և բոլոր դեպքերում էլ մերժում են ստացել: