Սինգապուրը չորրորդ անգամ անընդմեջ ճանաչվել Է ամենաթանկ մեգապոլիսն օտարերկրացիների բնակվելու համար: Այս մասին են վկայում նոյեմբերի 6-ին հրապարակված քաղվածքները բրիտանական Economist Intelligence Unit (EIU) հանդեսի վերլուծական ստորաբաժանման զեկույցից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մասնավորապես, նշվում Է, որ քաղաք-պետությունն «աշխարհում ամենաթանկ վայրն Է ավտոմոբիլի ձեռքբերման, ինչպես նաեւ երկրորդը հագուստի արժեքով»: Վարկանիշում երկրորդ տեղն զբաղեցրել Է Հոնկոնգը, որին հաջորդում են Ցյուրիխը, Տոկիոն եւ Օսական: Ամբողջությամբ վերցված, ինչպես ընդգծում են հետազոտության հեղինակները, կյանքի համար ամենաթանկ վայրերի տասնյակում ամենաշատն Ասիայի քաղաքներն են: Ցուցակում տեղ Է գտել նաեւ Նյու Յորքը, որն Էժանացած դոլարի պատճառով անցյալ տարվա համեմատությամբ երկու հորիզոնական իջել Է եւ զբաղեցրել իններորդ հորիզոնականը:
Եվրոգոտու միակ ներկայացուցիչն Է դարձել Փարիզը, որը հայտնվել Է տասներորդ տեղում՝ այդ հորիզոնականը բաժանելով Կոպենհագենի հետ:
Զեկույցում դիտարկվել Է 160 անուն ապրանքների եւ ծառայությունների արժեքը, որոնց թվում եղել են սննդամթերքը, հագուստը, տան ապրանքները, կոսմետիկան, բնակարանի վարձակալումը, տրանսպորտային ծախսերը, դպրոցի եւ մանկապարտեզների վարձը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: