Թել Ավիվը գներով առաջ է անցել Փարիզից եւ Հոնկոնգից եւ 2021 թվականին դարձել կյանքի համար ամենաթանկ քաղաքն աշխարհում: Դեկտեմբերի 1-ին այդ մասն հայտնել է The Jerusalem Post թերթը՝ վկայակոչելով ամբողջ աշախրհի 173 քաղաքներում կյանքի արժեքի հետազոտությունը (Worldwide Cost of Living 2021), որը պատրաստել են Մեծ Բրիտանիայի Economist Group ընկերության վերլուծաբանները:
Թերթը նշում է, որ 2020 թվականին Թել Ավիվը եղել է ըստ թանկության հինգերորդ հորիզոնականում Փարիզից, Հոնկոնգից, Օսակայից եւ Ժնեւից հետո: Քաղաքի թռիչքն առաջին տեղ պայմանավորված է ամերիկյան դոլարի նկատմամբ իսրայելական շեկելի փոխարժեքի երկարատեւ աճով եւ սննդամթերքի ու տրանսպորտի գների աճով, նշում է հրատարակությունը:
Վերջինիս տվյալներով՝ քաղաքում այս տարի ապրանքների եւ ծառայությունների գները միջին չափով աճել են տեղական արժույթով 3,5 տոկոսով՝ անցյալ տարվա ընդամենը 1,9 տոկոս աճի համեմատությամբ: Համավարակի սկզբից դոլարի նկատմամբ իսրայելական արժույթն ամրապանդվել է գրեթե 10 տոկոսով: Մեկ ամիս առաջ փոխարժեքը հասել է մեկ դոլարի դիմաց 3,04 շեկելի՝ անցյալ դարի 90-ական թվականների կեսերից ի վեր առաջին անգամ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: