Իմպրեսիոնիստ Պոլ Գոգենի կտավը, որը պատկերում Է թաիթացի երկու աղջիկների, վաճառվել Է մոտավորապես 300 միլիոն դոլարով՝ դառնալով աշխարհում գեղանկարչության ամենաթանկ ստեղծագործությունը, հաղորդում Է «Արմենեպրես»-ը՝ հղում անելով Եվրոպայի եւ ԱՄՆ-ի արվեստի շուկաների ինսայդերներին: "Nafea Faa Ipoipo (Ե՞րբ Է հարսանիքը)" կտավը՝ թվագրված 1892 թվականով, գտնվում Էր շվեյցարացի հավաքորդ Ռուդոլֆ տեխելինի մասնավոր հավաքածուում: Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, նկարի սեփականատերն ինքը հավաստել Է այն վաճառելու փաստը, բայց հրաժարվել Է հայտնել գործարքի գումարը:
Իրադրությանը ծանոթ երկու արտ-դիլերներ New York Times թերթին հայտնել են, որ Գոգենի նկարը վաճառվել Է Qatar Museums կառույցին, որն զբաղվում Է Էմիրության թանգարանների համար արվեստի ստեղծագործությունների ձեռքբերմամբ: Bear Faxt նորությունների մասնագիտացված տեղեկագիրը հաղորդել Է, որ դրա արժեքը կազմել Է շուրջ 300 միլիոն դոլար, ինչը հավաստում են նաեւ այլ աղբյուրներ:
Ավելի վաղ աշխարհի ամենաթանկ նկարը համարվում Էր Պոլ Սեզանի «Թութղ խաղացողները»: Այդ կտավը 2012 թվականին նույնպես ձեռք Է բերվել Քատարի ազգային թանգարանի համար՝ 250 միլիոն դոլարով: