«Գազպրոմ»-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը, Forbes-ի վարկածով, առաջին հորիզոնականն Է զբաղեցրել Ռուսաստանի «ամենաթանկ» թոփ-մենեջերների վարկանիշում. նրա վարձատրությունը 2014 թվականին կազմել Է 27 մլն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է հրատարակության ռուսալեզու կայքում:

 

 

«Չնայած նրան, որ ընկերության՝ ռուբլով արտահայտված շահույթը նվազել Է 7 անգամ, իսկ դոլարով՝ 9 անգամ, «Գազպրոմ»-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի վարձատրությունը, Forbes-ի գնահատմամբ, 25 մլն դոլարից աճել Է մինչեւ 27 մլն դոլար, եւ նա առաջին հորիզոնականն Է զբաղեցրել վարկանիշում»,-գրում Է հրատարակությունը:

 

 

Forbes-ի վարկանիշի երկրորդ տեղում Է անցած տարվա ցուցակի առաջատարը՝ BTB-ի ղեկավար Անդրեյ Կոստինը, որի վարձատրությունը գնահատվում Է 21 մլն դոլար: Վարկանիշի երրորդ հորիզոնականում հայտնվել Է «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինը, որի վարձատրությունը, ըստ հրատարակության գնահատման, 2014 թվականին նվազել Է նախորդ տարվա համեմատությամբ եւ կազմել 17,5 մլն դոլար:

 

 

Forbes-ի տվյալներով՝ Ռուսաստանի խոշորագույն ընկերությունների 25 ամենաբարձր վարձատրվող ղեկավարներին 2014 թվականին ընդհանուր առմամբ վճարվել Է 242 մլն դոլար՝ 17 տոկոսով պակաս, քան մեկ տարի առաջ (291 մլն դոլար), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: