«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց Forbes-ի վարկանիշում զբաղեցրել է 82-րդ տեղը։ Այս մասին տեղեկացնում են Forbes-ի պաշտոնական կայքից։
Ըստ Forbes-ի վարկանիշի՝ Կարապետյանի կարողությունը գնահատվում է 1,1 մլրդ դոլար։

Վարկանիշի 42-րդ տեղը զբաղեցրել է մասնավոր ներդրող Անդրեյ Անդրեևը (Օգանջանյան)՝ 2 մլրդ դոլար կարողությամբ։Նա Badoo առցանց ծանոթությունների, ինչպես նաև այլ ինտերնետային նախագծերի՝ SpyLOG-ի, Begun-ի և Mamba-ի ստեղծողն է: Forbes-ի 2022 թվականի վարկանիշի առաջատարը Նովոլիպեցկի երկաթի և պողպատի գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինն է՝ 18,4 միլիարդ դոլար կարողությամբ