Ըստ Forbes-ի՝ ՌԴ անշարժ գույքի «արքաների» նոր վարկանիշում «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտնվել է երրորդ հորիզոնականում:

 

Պարբերականի տվյալներով՝ գործարարի եկամուտը անշարժ գույքի ոլորտում 2015-ին կազմել է մոտ 610 մլն դոլար: Հանդեսը նշում է, որ Կարապետյանին է պատկանում 925 300 քմ առևտրային տարածք, 48 400 քմ գրասենյակային տարածք, 48 000 քմ պահեստային տարածք և 1157 հյուրանոցային համար:

 

Խոսելով ընկերության ծրագրերի մասին՝ Forbes-ը, մասնավորապես, գրում է, որ «Իզվեստիա» թերթի և հրատարակչության հին շենքերի տեղում «Տաշիրը» կկառուցի 120 000 քմ բնակելի և առևտային տարածքներ: «Ապագա բնակելի թաղամասի 40% կդառնա նախագահի գործերի վարչության սեփականությունը, մնացածը կլինի «Տաշիրի» սեփականությունը»,-նշում է պարբերականը:

 

Վարկանիշի առաջին տեղում են գործարարներ Զարահ Իլիևն ու Գոդ Նիսանովը (1.15 մլրդ դոլար), երկրորդում՝ IKEA-ի սեփականատեր Ինգվար Կամպրադը (680 մլն դոլար):