«Ֆորբս» ամսագրի ռուսալեզու տարբերակում հրապարակված «Ռուսական անշարժ գույքի թագավորներ 2015» վարկանիշային ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրել է «Տաշիր» ընկերության տնօրեն Սամվել Կարապետյանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ամսագրի ներկայացված տվյալների համաձայն' Մոսկվայում Սամվել Կարապետյանին պատկանող անշարժ գույքի շարքում են «Ռոի» առևտրի կենտրոնը (10 5 000 ք. մ.) և Novotel Moscow City հյուրանոցը (360 համարներով):
Ընդհանուր առմամբ' հայ գործարարի անշարժ գույքը գտնվում է Մոսկվայում, Մոսկվայի մարզում, Կալուգայում, Յարոսլավլում, Վոլոգդայում, Բելգորոդում, Սարանսկում, Նիժնի Նովգորոդում, Օրյոլում և Տամբովում, իսկ գույքի վարձակալությունից ստացված տարեկան եկամուտը կազմում է 1,08 միլիարդ դոլար: