Շիկահող պետական արգելոց» ՊՈԱ կազմակերպության և Սյունիքի մարզի Ծավ համայնքի տարածքում անհայտ անձի կողմից առանձնապես խոշոր չափի ապօրինի ծառահատում և «Շիկահող պետական արգելոց» ՊՈԱԿ-ի պահպանության ծառայության աշխատակիցների կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:
2017թ. նոյեմբերի 1-ին Սյունիքի մարզի դատախազությունում ստացվել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի կողմից կազմված՝ բնապահպանական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը և կից հաշվարկը, ըստ որի՝ Կապան-Մեղրի
ավտոմայրուղու 37-րդ կմ-ին հարակից անտառամերձ տարածքում ապօրինի հատվել են
տարբեր տեսակների և տրամագծերի ծառեր:
Նշված արձանագրությունն անմիջապես ուղարկվել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժին՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու ցուցումով:
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Կապան-Մեղրի ավտոմայրուղու 47-րդ կմ-ին հարակից անտառային ֆոնդի տարածքներում՝ ՀՀ ԲՆ «Շիկահող պետական արգելոց» ՊՈԱԿ-ին պատկանող տարածքում, անհայտ անձի կողմից ապօրինի հատվել է 30 տարբեր տեսակի և տրամագծի ծառեր, իսկ Սյունիքի մարզի Ծավ համայնքի
վարչական տարածքի համայնքային սեփականության հողատարածքից՝ 7 տարբեր տեսակի և տրամագծի ծառեր, ծառի ճյուղեր, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 5.393.466 ՀՀ դրամ վնաս:
Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ապօրինի ծառահատումները կատարվել են «Շիկահող պետական արգելոց» ՊՈԱԿ պահպանության ծառայության աշխատակիցների կողմից՝ արգելոցի և արգելավայրերի ռեժիմները խախտող ցանկացած գործողություն կանխելու, դրանց վերաբերյալ արձանագրություն
կազմելու իրենց պարտականությունները պատշաճ չկատարելու, ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են անհայտ անձի կողմից առանձնապես խոշոր չափի ապօրինի ծառահատման, ինչպես նաև «Շիկահող պետական արգելոց» ՊՈԱԿ պահպանության ծառայության աշխատակիցների կողմից պաշտոնեական անփութության հանցակազմի հատկանիշներ՝ ՀՀ Սյունիքի
մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչությանը:
«Շիկահող պետական արգելոցում» ապօրինի ծառահատումների և պաշտոնեական անփութության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
11:01 - 8.Նոյեմբեր.2017
Առաջարկում ենք նաև
20/10/17 11:11
Հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի ծառահատումների և պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված անփութության դեպքի առթիվ
15/11/21 20:15
Ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել․ դատախազություն
10/01/18 18:52
ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
31/10/14 12:44
Գևորգ Կոստանյանի որոշմամբ քրգործ է հարուցվել դատախազի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ
05/05/22 22:34
Հարուցվել է քրգործ՝ Երևան քաղաքի Աբովյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ (տեսանյութ)
28/09/21 18:59
Հակառակորդի արձակած կրակոցից զինծառայողի հրազենային մարմնական վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
22/12/20 19:55
Բելառուսի ԱԷԿ-ին առաջին էներգաբլոկի փորձնա-արդյունաբերական շահագործման թուլտվություն է տրվել
19/12/20 20:20
Պատգամավոր Հայկ Սարգսյանի փեսայի՝ ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի կողմից քննիչին ծեծելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել․ Փաստինֆո
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան