Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում նոյեմբերի 9-10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, նոյեմբերի 9-ին Արարատի և Վայոց ձորի մարզերում՝ ինտենսիվ: Նոյեմբերի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Քամին արևմտյան՝ 3-8մ/վ:

Օդի ջերմաստիճանը 9-10-ը հատկապես ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում'

Նոյեմբերի 9-10-ը սպասվում է անձրև, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի նոյեմբերի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 19.10C (2001 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -6.40C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 7.00C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ: