ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ մարտի 16-ի ցերեկը, 17-18-ը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վրկ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օդի ջերմաստիճանը 19-ի գիշերը կնվազի 3-4, 19-ի ցերեկը, 20-21-ը աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում մարտի 16-ի երեկոյան ժամերին, 17-18-ը սպասվում է կարճատև անձրև: Մարտի 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: