Թուրքիայի արևելքում՝ Վանա լճի հատակին, հայտնաբերվել են շուրջ 3000 տարի առաջ՝ ենթադրաբար Ուրարտու թագավորության ժամանակ կառուցված ամրոցի ավերակներ: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Anadolu»-ին:
Նշվում է, որ շուրջ մեկ քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող շինությունն ավելի քան 10 մետր խորության վրա է եղել, այն խորտակվել է այն պատճառով, որ լճում ջրի մակարդակը վերջին 100-ամյակում բարձրացել է 150 մետրով:
Ստորջրյա հետազոտությունների ժամանակ հայտնաբերվել է նաև առյուծի քանդակ: Տեղի իշխանությունները սպասում են, որ գտածոն հնէաբանների և զբոսաշրջիկ-դայվերների ուշադրությունը կգրավի: