Սմարթֆոնների եւ աքսեսուարների Caviar ռուսական լյուքս դասի բրենդն ազդարարել Է iPhone X սմարթֆոնի թողարկումը, որը զարդարված Է 344 սեւ ադամանդներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 15-ին հայտնել են ընկերության ներկայացուցիչները:

Հեռախոսի արժեքը, որը տեղ Է գտել «Ռուսաստանի սեփականություն» հավաքածուում, կազմել Է 2,4 մլն ռուբլի: Նույոնքան գումարով կարելի Է Մոսկվայում մեկսենյականոց բնակարան գնել:

iPhone X-ի կորպուսը պատված Է ոսկով եւ զարդարված ադամանդներով ու սուտակներով: Այս մոդելն ստեղծվելու Է մեկ օրինակից: