Շոտլանդիայում կղզի են վաճառում լոնդոնյան անշարժ գույքի գնով: Այդ մասին հայտնում է Metro- ն:
Inchconnachan կոչվող անմարդաբնակ կղզին վաճառվում է 500 հազար ֆունտով: Հրապարակումը նշում է, որ Լոնդոնում գտնվող բնակարան կարող է արժենալ նույնքան:
42 հեկտար տարածքով կղզին գտնվում է Լոխ Լոմոնդ լճի կենտրոնում: Այն ծածկված է խիտ բուսականությամբ և 20 տարի անմարդաբնակ է:
Կղզի հնարավոր է հասնել միայն նավակի միջոցով։ Կղզում կա փայտե տնակ, որը կառուցվել է 1920-ականներին: Թույլատրվում է քանդել այն և փոխարենը կառուցել հինգ սենյականոց տուն: