Թաիլանդի Պատխումտխանի նահանգում պիտբուլն իր կյանքի գնով պաշտպանել է իր տերերին՝ տուն թափանցող կոբրայից: Այս մասին հայտնում է Metro-ն:

Նոնգ Հորմ անունով 2-ամյա շունը զոհվել է իր տերերի տան բակում՝ օձի խայթոցներից: Կոբրայի թույնը հինգ րոպեում սպանել է շանը, սակայն վերջինս կարողացել է մահացու վնասվածքներ հասցնել օձին:

Շան 51-ամյա տերը պատմել է, որ լսել է կենդանիների կռվի ձայները, բայց երբ դուրս է եկել տնից, արդեն ուշ է եղել. նրանք չեն կարողացել փրկել Նոնգ Հորմի կյանքը:

Նշվում է, որ շանը հուղարկավորել են տան ետնաբակում: