Նովոսիբիրսկի օդանավակայանում «ձերբակալված ու մեկուսացված» Բորիսլավ անունով սագը, որը բերվել էր Վիետնամից, կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ստանալուց հետո հանձնվել է տերերին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բորիսլավ սագը, որը ապրիլի 27-ին Վիետնամից արտահանման թռիչքով Նովոսիբիրսկ բերվել, վերցվել էր իր տերերից և կարանտինացվել՝ Ռուսաստանում թռչնատեսակներ ներմուծելու անասնաբուժական թույլտվության բացակայության պատճառով: Զբոսաշրջիկները սագին գնել էին Վիետնամում և բերել Ռուսաստան, որտեղ գործում են սահմանափակումներ ունի Վիետնամից կենդանի թռչնատեսակների ներմուծման հարցում՝ երկրում թռչնագրիպի բարձր պաթոգեն լինելու պատճառով: «Վիետնամից սագեր ներմուծելը Ռուսաստանի օրենսդրության խախտում է: Այնուամենայնիվ, հաշվի առնելով համաճարակաբանական ծանր իրավիճակը, գործակալությունը որոշեց աջակցել սագի տերերին», - ասվում է հայտարարության մեջ: Նախարարությունն ընդգծել է, որ «Ռոսսելխոզնադզորը» ձեռնարկել է արագ և համապարփակ միջոցներ սագի ներմուծումը օրինական ձևով ձևակերպելու համար, և որոշ լրատվամիջոցներում պնդումները սագի ապօրինի մեկուսացման վերաբերյալ անհիմն են: Ինչպես հաղորդվում է, սագի տերերը՝ երիտասարդ ամուսնացած զույգը, Ղրիմի բնակիչներ են, ուստի և անմիջապես Նովոսիբիրսկ ժամանելուն պես նրանք նույնպես մեկուսացվել են14 օրով՝ կորոնավիրուսային համաճարակի կանխարգելման միջոցառումների շրջանակներում։