Արդեն 1 ժամից ավելի է, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի՝ Հանրապետության հրապարակի հատվածում երթեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վաղ առավոտյան Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «Երիտասարդական» մետրոյից մի քաղաքացի՝ զինված դանակով և հրազենով, դուրս է եկել և սպառնում է քաղաքացիներին։
«Ահազանգով ժամանած ոստիկանները, մինչ կպարզեին եղելությունը, հերթական ահազանգն է ստացվում, այս անգամ «Շենգավիթ» մետրոյի կայարանի հատվածից։
Ոստիկանության մի խումբը մեկնում է «Շենգավիթ» մետրոյի հատված, որտեղ էլ սկսում են ահազանգի իրականությունը ճշտել։
Կարճ ժամանակ անց նմանատիպ ահազանգ է ստացվում, այս անգամ Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանից, ու հիմա Ոստիկանությունը պարզում է` արդյո՞ք տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, և քաղաքացիների անվտանգությունից ելնելով՝ ժամանակավորապես երթևեկությունը Մետրոպոլիտենի նշված հատվածում դադարեցվել է»,– հայտնում է կայքը։