«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի գործը հետաքրքիր ընթացք է ստանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Շահումյանի թռչնաֆաբրիկայի տնօրինությունը դիմել է ՀՀ քննչական կոմիտեին, որպեսզի ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի հետ առերեսում իրականացվի:
Ինչպես հայտնի է` հուլիսի 16-ին գողություն կատարելու մեղադրանքով բերման էր ենթարկվել ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Նա կասկածվում է Շահումյանի թռչնաֆաբրիկայի պահեստներից գողություն կատարելու դրդչության մեջ:
Նշենք, որ ֆաբրիկայից գողացել էին սառնարաններ, լոգարաններ եւ կենցաղային այլ իրեր: Միաժամանակ, մեզ հասած տեղեկություններով, թալանված ընկերության տնօրենը այս օրերին առարկություն է ներկայացրել նախաքննությունը իրականացնող մարմնին՝ կապված գողացված ապրանքների գնահատման մասով»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: