«Հրապարակ» թերթը գրում է․
Աշխարհահռչակ շախմատիստ Լեւոն Արոնյանի կնոջը՝ Արիաննե Բո Կնուպպե Կաոիլիին Հայաստանի ամենից կայացած գործարարն ու պաշտոնյան կնախանձեն։ Ֆիլիպինների եւ Ավստրալիայի չեմպիոնին Հայաստանն այնքան գրկաբաց է ընդունել, որ նա կարողացել է այստեղ հաջողված բիզնես դնել, այժմ էլ՝ պաշտոն ստանալ։ Լեւոն Արոնյանի հետ ամուսնանալու նպատակով Հայաստան եկած Արիաննեն 2016-ից հրատարակում է «Ճամփորդ» շաբաթաթերթը, որն անվճար բաժանում են տրանսպորտում։
Վերջերս տեղի ունեցավ նրա հարսանիքը՝ Սերժ Սարգսյանի քավորությամբ, իսկ երեկ էլ նա նշանակվեց ՀՀ վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով։
Մեզ տեղեկություններ էին հասել, որ նրան է պատկանում նաեւ Մոսկովյան փողոցում գործող «Ստոպ» ակումբը, ընդ որում՝ ասում են՝ Արիաննեն շատ խիստ ղեկավար է եւ աշխատակիցներին «երես չի տալիս»։
Մանրամանսերը՝ թերթի այսօրվա համարում