Երեւանի մի շարք փողոցների երթեւեկությունը միակողմանի կդարձվի:
Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ասաց, որ առաջարկը ներկայացվել է նաեւ Երեւանի քաղաքապետարանին: Այն շուտով կդրվի հանրային քննարկման: «Երբ այդ փողոցները միակողմանի դառնան, լուսացույցներ եւ տեսախցիկներ կտեղադրվեն»,-ասաց նա:
Անդրադառնալով Նալբանդյան-Իսահակյան խաչմերուկի հատվածում անօրինական կայանված մեքենաներին, որոնք ակնհայտորեն խոչընդոտ են հանդիսանում երթեւեկության համար, Կարապետյանն ասաց, որ յուրաքանչյուր օր այս հատվածից միայն երկուսից երեք մեքենա է էվակուացվում եւ տեղափոխվում հատուկ պահպանվող տարածք: