Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 13:00-ի սահմաններում Մանանդյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկում՝ Շենգավիթ ծննդատան հարևանությամբ, բախվել են 40-ամյա Վաչիկ Գրիգորյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 33 70 Տ համարանիշի և 28-ամյա Սարգիս Պապյանի վարած Toyota Corolla մակնիշի 425 AC 61 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը, ովքեր, ըստ shamshyan.com-ի տեղեկությունների՝ երեխաներ են եղել:
Նշված ГАЗель-ը սպասարկում է թիվ 44 երթուղին՝ Արգավանդից մինչև Արարատի մարզի Մարմարաշեն գյուղ: