«Փաստ» օրաթերթը գրում է.
Արմավիրի մարզի Հովտամեջ համայնքի բնակիչների միայն 30%–ն է ապահովված վառելիքով։ Բնակիչների զգալի մասը վառելիք դեռ չունի։ Հովտամեջցի Լարիսա Հովհաննիսյանն իր բնակարանը ջեռուցում է փայտի մանրատաշեղով։ «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս տարբերակով բնակարանը տաքացնելն ավելի մատչելի է: Փայտը թանկ է, իսկ գազին ու հոսանքին մոտ գնալ չեն համարձակվում, ի վիճակի չեն լինի վճարել։
Հովտամեջում, սակայն, մեծաթիվ են այն ընտանիքները, ովքեր անգամ մանրատաշեղ գնելու հնարավորություն չունեն, ով ինչպես կարողացել, այնպես էլ բնակարանի տաքացման հարցը լուծել է:
«Մնացածները, ովքեր վառելիք չունեն, ծառի ճյուղեր են կոտրում, որ վառեն, մեկը գնում է խանութից «կառոպկաներ» է բերում, որ վառի, ով անասուն ունի, գոմաղբով է տունը տաքացնում։ Ամեն մեկը մի տարբերակ է ընտրել, որ ցրտին չնստեն: Մարդ կա նաեւ գազ կամ հոսանք է օգտագործում»,– ներկայացրեց Լարիսա Հովհաննիսյանը:
Ցրտին դիմակայելու համար էլ որոշ հովտամեջցիներ բանկերի դուռը կթակեն` այս անգամ բնակարանները ջեռուցելու նպատակով։
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում