«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Եվրոպական հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի երեկվա արտահայտությունը, թե Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրում ղարաբաղյան կոնֆլիկտի ձեւակերպումների շուրջ «կբանակցեն մինչեւ ամենավերջին պահը», մի բան է նշանակում, որ հռչակագրի ձեւակերպումը չի գոհացնի ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմին։
Ըստ փորձագետների՝ եվրոպական կողմն ունի պատրաստի տարբերակ, որը կներկայացվի վերջին պահին, եւ որի մի հատվածում տեղ կգտնի տարածքային ամբողջականության մասին դրույթը, մյուս հատվածում կնշվի, որ հակամարտությունները պետք է լուծվեն միջազգային իրավունքի ֆորմատում»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: