Լոռու մարզում, նոյեմբերի 24-ին, Վանաձորի զորամասերից մեկում զինծառայող է հանկարծամահ եղել: Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց՝ հանկարծամահ եղած զինծառայողը 36-ամյա Գառնիկ Պետրոսյանն է: Նա Լոռու մարզի Շահումյան գյուղի բնակիչ է:
Ըստ տեղեկությունների, զինծառայողը սրտի կաթված է ստացել: