Մարտի 22-ին ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, ժամը 17:15-ի սահմաններում հանկարծամահ է եղել ՊԲ զինծառայող Հայկ Տարոնի Մարգարյանը (ծնվ. 1992 թ.): Զինծառայողի մահվան պատճառը պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին. հարազատներին և ծառայակիցներին:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն