Սեպտեմբերի 2-ին' ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս լրիվությամբ չպարզված հանգամանքներում (նախնական' ինքնասպանություն), մահացել է ՊԲ զինծառայող, ՊԲ զորամասերից մեկում 1996թ. ծնված Վանիկ Արթուրի Գևորգյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: