Կերչի 20-ամյա բնակիչ Արմեն Բադալյանն իր սիրելիի մահից հետո փորձել է ինքնասպանություն գործել, գրում է vesti-k.ru-ն:
Երիտասարդի ընկերուհին՝ Վիկտորյան, լրջորեն տուժել էր Կերչի պոլիտեխնիկական քոլեջում օրերս իրականացված հրաձգության ու պայթյունների հետևանքով, այունհետև մահացել օդանավում՝ Մոսկվա տեղափոխվելիս:
Իմանալով սիրելիի մահվան մասին՝ երիտասարդ տղան նետվել է 4-րդ հարկի պատուհանից, սակայն հրաշքով ողջ է մնացել:
Ինքնասպանության փորձի ժամանակ Արմենը ողնաշարի լուրջ վնասվածք է ստացել: Արտակարգ իրավիճակների նախարարության օդանավով նրան տեղափոխել են Կրասնոդարի հիվանդանոցներից մեկը: