Երեկ՝ նոյեմբերի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 20:00-ի սահմաններում Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ, 30-ամյա Հովհաննես Հարությունյանը իր վարած ВАЗ 21140 մակնիշի MP 994 T 50 ՌԴ համարանիշի ավտոմեքենայով Այգեստանճ-Դվին ավտոճանապարհի Հնաբերդ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով ուղևոր, վարորդի համագյուղացի, 59-ամյա Ջուլիետա Հարությունյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորներ, վարորդի համագյուղացիներ 40-ամյա Շուշան Հարությունյանն ու 16-ամյա Անի Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն:
shamshyan.com-ի տեղեկություններով՝ վիրավորներից Ա. Հակոբյանը սովորում է իրենց գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում: