Վրացական կողմի խնդրանքով Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով: Այն կկայանա Վրաստանի խորհրդարանի կողմից երկրի կառավարության կազմը հաստատելուց հետո:
Ավելի վաղ ԼՈւՐԵՐ.com-ը տեղեկացրել էր, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով դեկտեմբերի 1-ին պաշտոնական այցով Հայաստան պետք է ժամաներ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին: Այցի շրջանակներում նախատեսված էր նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ: