Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը: Գրանցվել է 81 պատգամավոր:
ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 20 հարց, իսկ դեկտեմբերի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 41 հարց:
ՀՀ ԱԺ խորհուրդը որոշել է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկումը սահմանել 3 ժամ, իսկ հարցուպատասխանը չսահմանափակել: «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի նախագծի քննարկման համար սահմանվել է 2 ժամ: