Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը: Գրանցվել է 88 պատգամավոր:
Սեպտեմբերին 2-ին կայացած նիստի ընթացքում Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և նստաշրջանի հոկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Ազգային ժողովի խորհրդի կողմից սահմանվել են նաև վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հոկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը:
ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել են 17, իսկ հոկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 33 հարց: