Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը դուրս չի եկել քաղաքականությունից ու հիմա էլ մասնակցում է գործընթացներին:

«Ես չեմ հելել քաղաքականությունից», - ասաց նա:

Հարցին՝ հետևու՞մ է քաղաքական գործընթացներին, Մովսիսյանը պատասխանեց.

«Չեմ հետևում, մասնակցում եմ բոլոր գործընթացներին»,- նշեց նա՝ ընդգծելով, թե պետության հետ կապված ամեն ինչին մասնակցում է:

Նախկին պատգամավորը, սակայն, հրաժարվեց խոսել 2018-ի վարչապետի հնարավոր թեկնածուի մասին. «Ընդհանրապես չեմ քննարկում նման հարցերը, ինձ էդ հարցը մի՛ տվեք»,- ասաց նա: