ԱԺ նախկին պատգամավոր, հանրապետական Առաքել Մովսիսյանը զանգահարել է Երևանի քաղաքապետարանի «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին, և ներկայանալով որպես Շմայս՝ նախ հետաքրքրվել է՝ ինչու է Ալեն Սիմոնյանն իր մասին խոսում, ապա վիրավորել և պատասխան ստանալուց հետո՝ հայհոյանքներ տեղացել:
Araratnews.am-ի լրագրողը զանգահարել է Առաքել Մովսիսյանին՝ մամուլում հայտնված այս տեղեկատվությունը պարզաբանելու նպատակով: