Մայրաքաղաքում տոնական օրերին բաց կլինեն նաեւ Երեւանի քաղաքապետարանի եւ մշակույթի նախարարության ենթակայության բոլոր թանգարանները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը: Նրա խոսքով' նախորդ տարվա փորձը մի քանի թանգարանների մասով ցույց տվեց իր արդյունավետությունը: «Հունվարի 2-ից սկսած մեր թանգարանները բաց կլինեն եւ կհյուրընկալեն մեր համաքաղաքացիներին, ինչպես նաեւ զբոսաշրջիկներին: Թանգարաններից մի քանիսն էլ կունենան առանձին տոնական ամանորյա ծրագրեր' ուղղված երեխաներին»,-հավելեց փոխքաղաքապետը:
«Երեւան Սիթի տուր»-ը դեկտեմբերի 20-ից կգործի հատուկ երթուղով: «Տոնական անակնկալներով լեցուն մեր ավտոբուսը կշարժվի Հանրապետության հրապարակից դեպի Երեւանի ամենատարբեր մասերը»,-հավելեց Արամ Սուքիասյանը: