Հունվարի 5-ին ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել 31 տրանսպորտային միջոց, որոնցից 29-ի վարորդները՝ ոչ սթափ վիճակում վարելու համար: Վիճակագրական տվյալները փոխանցել է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։
Հունվարի 1-ի ժամը 00.01-ից մինչև հունվարի 5-ը ներառյալ, ճանապարհային ոստիկանները հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխել 209 տրանսպորտային միջոց, որոնցից 188-ը՝ ոչ սթափ վիճակում վարելու համար: