Երևան քաղաքում հոկտեմբերի 17-ին ժամը 20:00-24.00-ն անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 17 ավտոմեքենա. 8 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 9-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:

 

Նույն օրը, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհային ոստիկանության կողմից ստուգայցեր են անցկացվել նաև Գյումրիում և Աշտարակում: Չորս ժամում Գյումրիում հայտնաբերվել է ալկոհոլ օգտագործած 7, Աշտարակում՝ 6 վարորդ: Իսկ 4 վարորդ էլ Աշտարակում երթևեկել է առանց համապատասխան փաստաթղթերի: