Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայության վաշտի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել, զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և գծային բաժին են տարել 22-ամյա մի երիտասարդի: Ոստիկանությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են գազային ատրճանակ և փամփշտատուփ՝ լիցքավորված 5 փամփուշտով:

Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն: