Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Նորք-Մարաշի գերեզմանատան աղբամանների մոտ ատրճանակ է թողել:

 

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները նշված վայրից հայտնաբերել են «Մաուզեր» տիպի 7.65 մմ տրամաչափի ողորկափող ատրճանակ: