«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով երեկ ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Այս լուրը շատերի կողմից ոգեւորությամբ ընդունվեց: Բայց կատարվածում ուշագրավ երկու բան կար, որ նախ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, թե Բաղմանյանը զորացրվելու դիմում ներկայացրել է իր հորդորով, քանի որ չի կատարել աշխատանքային պայմանավորվածությունները:
Անկեղծ ասած՝ ցանկալի կլիներ, որ ՀՀ Պնախարարն առավել զուսպ լիներ իր խոսքերում, քանի որ դժվար է պատկերացնել, թե ինչպես է երիտասարդ նախարարը Սերժ Սարգսյանի մարտական ընկերոջը բանակից հեռանալու հորդոր ներկայացնում: Եւ երկրորդ՝ եթե, այնուամենայնիվ, բանակային կարգուկանոնը թելադրում էր այդպիսի կոշտ հայտարարության անհրաժեշտություն, ապա դրանից հետո պետք է իրավական գործողություններ հետեւեին:
Բնականաբար, քրգործ չի հարուցվելու: Իսկ ընդհանուր առմամբ, նկատենք, որ Վիգեն Սարգսյանն իր պահվածքով ու գործելաոճով հիշեցնում է պաշտոնից հրաժարական տված ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին. բոլորին նայում է վերեւից, կասկածամտորեն»:
Առավել մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: