Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կալանավորման որոշում կայացրեց Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ։
Բացի այդ, Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Ինքը՝ նախկին դատախազը, հայտնել է, որ գտնվում է Մոսկվայում, կվերդառնա Հայաստան, երբ այնտեղ կավարտի գործերը։
Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանը քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-334-րդ հոդվածի 1-ին մասով եւ 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ պաշտոնեական դիրքի չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելուն դրդելը: