Հայկական ավանդական դոլման ՅՈւՆԵՍԿՕ-ն որակել է ադրբեջանական կերակրատեսակ։ Կազմակերպության պաշտոնական կայքում նշված է, որ տոլման ճանաչվել է ոչ նյութական մշակութային ժառանգություն։
«Դոլման պատրաստվում է Ադրբեջանի ամբողջ տարածքում և համարվում կարևոր կերակրատեսակներից մեկը, փոխանցվում է սերնդեսերունդ և վեր է երկրի ներսում առկա էթնիկ ու հոգևոր սահմաններից»,- ասված է հաղորդագրության մեջ։