Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մեկնել է Գյումրի՝ մասնակցելու 1988-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին մատուցվող հոգեհանգստյան կարգին: 

Արարողությանը ներկա էին նաև Ազգային ժողովի պատգամավորներ, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը։

Գյումրեցիների հետ  կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ Գյումրիում  «կյանքը պրինցիպիալ փոխվելու է»։

«Մենք ամեն օր, ռեգուլյար պետք է աշխատենք, որպեսզի այստեղ կյանքը փոխվի, և իրականում փոխվելու է։ Այն պրոբլեմները, որն այսօր Գյումրին ունի, մեր ժողովուրդն ունի, հաղթահարելի են։ Ուղղակի պետք է դրան լավատեսությամբ նայել և համապատասխանաբար աշխատել»,-հայտարարեց Կարեն Կարապետյանը։

Հարցին, ե՞րբ են աշխատատեղեր ստեղծվելու, վարչապետը պատասխանեց. «Վաղը չէ մյուս օրը ասե՞մ։ Ամեն օր դրա վրա ենք աշխատում, պայմանները ստեղծում ենք, որպեսզի բիզնեսը գա, աշխատատեղ ստեղծի, ենթակառուցվածքները, հատուկ ծրագիր ունենք։ Աշխատատեղեր ե՞րբ են բացվելու՝ ի՞նչ պատասխանեմ Ձեզ, սիրելիս, ասեմ վաղը չէ մյուս օ՞րը»։