«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե բավականին հետաքրքիր է «ստացվել» Կարեն Կարապետյանի ՀՀԿ-ացումը: Հայաստան վարչապետության եկած Կարապետյանը ոչ միայն չի ցանկացել անդամակցել ՀՀԿ-ին, որպես կաստայացած օրգանիզմի, այլեւ աշխատանք է տարել սեփական կուսակցությունն ստեղծելու ուղղությամբ:
Նախ` իր թիմի անդամներին է (Ալթունյան, Ամիրյան, Առաքելյան...) տեղյակ պահել այդ մասին, ապա հանդիպել է Ռալֆ Յիրիկյանի հետ, որպեսզի հասկանա ապագայի նրա «տեսլականները»: Յիրիկյանը, ինչպես միշտ, ասել է, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվել եւ չի զբաղվելու:
Կարեն Կարապետյանը հանդիպել է նաեւ քաղաքականություն մտնելու պատրաստվող Գագիկ Ծառուկյանի հետ, վերջինիս հորդորել դառնալու իր ստեղծելիք կուսակցության «պլատֆորմը»: Ծառուկյանը, որն արդեն մեծ խաղի մաս էր եւ որոշակի պայմանավորվածություններ ուներ «վերեւների» հետ, նույնպես հրաժարվել է:
Եվ քանի որ Կարեն Կարապետյանն իրականում «հրավիրվել» էր Հայաստան` ՀՀԿ-ի տյունինգի, ընտրություններում ՀՀԿ-ին իր «թարմ» կերպարով հաղթանակի տանելու համար, խիստ բարեհաջող անդամակցեց ՀՀԿ-ին` որպես «մավր» անելով իր գործը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում