Hayeli.am-ի տեղեկություններով' Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի' գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո հանդիպում է կայացել նրա և ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի միջև: Հիշեցնենք՝ Վերաքննիչ դատարանը «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին 2 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը կայացրեց հունիսի 18-ին, երկու օր անց հաղորդվեց, որ նախկին նախագահը վերադարձել է տուն: Հիշեցնենք նաև, որ մամուլում հրապարակվել է, որ Ռոբերտ Քոչարյանն ազատվելուց հետո հանդիպել է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: