«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Պարզվում է՝ վերջին երեք տարվա ընթացքում Սերժ Սարգսյանն առարկություններով որեւէ օրենք չի վերադարձրել խորհրդարան: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Սերժ Սարգսյանի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:
Վերջին օրենսդրական նախագծերը, որոնց Սերժ Սարգսյանը վետո է դրել՝ վերադարձնելով ԱԺ, եղել են «Սահմանադրական դատարանի մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը: Ս. Սարգսյանը դրանց վետո է դրել 2014թ. հունվարին:
Կառավարության հեղինակած այդ նախագծերով սահմանված են ՀՀ ՍԴ անդամների՝ կենսաթոշակի անցնելու դեպքում սոցիալական երաշխիքները։
Ըստ առաջարկի՝ ՍԴ պաշտոնաթող անդամներին պետք է կենսաթոշակ նշանակել, ինչպես պետական պաշտոններ զբաղեցրած մյուս անձանց դեպքում: ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանից էլ տեղեկացանք, որ խորհրդարանը ետ վերադարձված նախագծում արել է փոփոխություններ, որից հետո Ս. Սարգսյանն էլ ստորագրել է այն»:
Առավել մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: